ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «անլուրջ» է անվանել Բելառուսի ղեկավար Ալեքսանդր Լուկաշենկոյի առաջարկը՝ իր ուղեկցությամբ Մոսկվա մեկնելու և Վլադիմիր Պուտինի հետ բանակցելու առնչությամբ։ Լուկաշենկոն առաջարկել էր հանդես գալ որպես նրա «անվտանգության երաշխավոր»։ «Նա առաջարկում է ինձ վերցնել իր հետ։ Ես նրա համար ի՞նչ եմ, ճամպրո՞ւկ։ Նա կարող է Պուտինին վերցնել ու նրա հետ թռչել Կիև, և մենք նույնպես երաշխավորում ենք նրանց անվտանգ ընդունելությունը։ Ի վերջո, դա էլ է բանակցություն»:               
 

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին բալթյան երկրներում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին բալթյան երկրներում կանցկացվեն հիշատակի միջոցառումներ
23.04.2017 | 22:21

Բալթյան ամենախոշոր հոգևոր կենտրոններից մեկում՝ Կաունասի Սբ Պետրոս և Սբ Պողոս առաքյալներ Մայր տաճարում ապրիլի 23-ին, ժ. 18:00-ին Կաունասի արքեպիսկոպոս Լիոնգինաս Վիրբալասը կմատուցի սուրբ պատարագ՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։

Պատարագի ընթացքում ելույթ կունենա Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը, բալթյան երկրներում Հայոց առաքելական եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Խոսրով Ստեփանյանը հանդես կգա աղոթքով, կհնչեն հայկական հոգևոր երգեր։ Կաունասի Սբ Պետրոս և Սբ Պողոս Առաքյալներ Մայր տաճարում և Կաունասի արքեպիսկոպոսարանի տարածքում կբացվի հայկական միջնադարյան եկեղեցիների լուսանկարների ցուցահանդես՝ շուրջ մեկ ամիս տևողությամբ։
Ապրիլի 24-ին ժ. 16:00-ին Վիլնյուսում՝ «Լիտվայի Ցեղասպանության զոհերի» հուշարձանի մոտ Լիտվայում ՀՀ դեսպանության անձնակազմի, հայ համայնքի և Լիտվայի հասարակական-քաղաքական գործիչների մասնակցությամբ տեղի կունենա ծաղկեպսակի զետեղման արարողություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակին։ Միջոցառման նախաձեռնողներն են Լիտվայի հայերի միությունը և Լիտվայի ցեղասպանության և դիմադրության կենտրոնը:


Ապրիլի 26-ին Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում ժ. 18:00-ին տեղի կունենա ռեժիսոր Արամ Շահբազյանի՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Փրկության քարտեզ» փաստավավերագրական Ֆիլմի ցուցադրությունը, որին հրավիրված են Էստոնիայի կառավարության ներկայացուցիչներ, Էստոնիայում հավատարմագրված դիվանագետներ, Էստոնիայի հասարակական-քաղաքական գործիչներ: Միջոցառումը կազմակերպվել է Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպանության և Էստոնիայի Հայկական Ազգային Միության կողմից:

Դիտվել է՝ 965

Մեկնաբանություններ